ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպիտակ տան բացատրությունը՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ

Սպիտակ տան բացատրությունը՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան։ Այս մասին BBC-ի փոխանցմամբ՝ ասվում է Սպիտակ տան տարածած և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծառայողական գրառման մեջ:

«Նախագահը նախորդ ամիսների ընթացքում Իրանի և նրա կողմից աջակցվող մարտիկների` մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի և շահերի վրա հարձակումներին ի պատասխան է նման հրաման տվել»,- ընդգծել է ԱՄՆ վարչակազմը:

Հունվարի սկզբին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

  • Կիսվել: