երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են ցուցարարների պատճառով

Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են ցուցարարների պատճառով

Սպիտակ տան աշխատակիցներին պաղեստինամետ ցուցարարների պատճառով այլ վայր են տարհանել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
 
Ցուցարարները անկարգություններ էին կազմակերպել շենքի մոտ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ ակցիայի մասնակիցները վնասել են ցանկապատն ու ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր նետել։ Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Վաշինգտոնը Եմենում հարվածներ են հասցրել հութիներին։
 
Թե կոնկրետ ուր են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները՝ չի նշվում։

  • Կիսվել: