կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սպանվել է Իրանի դատական ​​իշխանության ղեկավարը. Al Hadath

Սպանվել է Իրանի դատական ​​իշխանության ղեկավարը. Al Hadath

Սպանվել է Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Մոհսենի-Էջեյը, գրում է Al Hadath-ը։

Իրանական աղբյուրները հայտնել են Թեհրանում երկրի դատական ​​իշխանության ղեկավարի սպանության մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։

  • Կիսվել: