Սպանվել է Աֆղանստանի կառավարության մամուլի խոսնակը
Քաբուլում սպանվել է Աֆղանստանի կառավարության մամուլի խոսնակը, որը նաև ղեկավարել է տեղեկատվական կենտրոնը: «Թալիբան» շարժման զինյալները ստանձնել են Դավա Խան Մենապալի սպանության պատասխանատվությունը:
Նա էր տեղեկատվություն տրամադրում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:



