շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սպահանում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Ս. Ամենափրկիչ վանքի ընդգրկման գործի ընթացքը

Սպահանում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Ս. Ամենափրկիչ վանքի ընդգրկման գործի ընթացքը

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, Սպահանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ու այլ պաշտոնյաներ այցելել է Սուրբ Ամենափրկիչ վանք։ Նրանք եղել են Սուրբ Ամենափրկիչ վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարան, «Յովսեփ Արիմաթացի» եկեղեցի և «Ներսես Շնորհալի» գրադարան, ապա հանդիպել Թեմական խորհրդի հետ: Այս մասին գրում է norjugha.ir կայքը։

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տեղեկություններ է փոխանցել Ս. Ամենափրկիչ վանքը ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցուցակում  ներառելու գործընթացի վերաբերյալ: Քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում  Ս. Ամենափրկիչ Վանքի ընդգրկման գործի ընթացքը և հույս են հանտնել, որ այն հնարավորինս շուտ իրականություն կդառնա։

 

  • Կիսվել: