Սոչիում մեկնարկել են Պուտին-Լուկաշենկո բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Սոչիում։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների հիմնական թեման միջազգային օրակարգն է եւ տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաեւ տնտեսական համատեղ առաջադրանքները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։