հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Սոցցանցերում ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Սոցցանցերում ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Սոցցանցերի օգտատերերը քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Այն բավական սկանդալային է ստացվել։ Ելույթներից մեկի ժամանակ, օրինակ, տրանսվեստիտ արտիստները նմանակել են Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը։
 
Театрализованная сценка с отсылкой на Тайную Вечерю во время церемонии открытия Олимпийских игр 2024 года (26 июля 2024). Париж - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2024
 
Շոուի մաս են կազմել «Մարիա Անտուանետաները», որոնք կտրված, խոսող գլուխներ են պահել իրենց ձեռքերում։ Մեկ այլ դրվագում էլ ձիավորը՝ սպիտակ մեքենայացված նժույգով, օլիմպիական դրոշն Էյֆելյան աշտարակի մոտ է տանում։ Օգտատերերը ձիավորին համեմատել են Ապոկալիպսիսի գուժկանի հետ։
 
Այս ամենից բացի, Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր են կախել։
Олимпийский флаг возле Эйфелевой башни во время церемонии открытия Олимпийских игр 2024 года повесили в перевёрнутом виде (26 июля 2024). Париж - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2024
Չնայած չդադարող քննադատություններին՝ շոուն դուր է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչ արել են Ֆրանսիայի համար:

  • Կիսվել: