շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի ղեկավարները ժամանել են Ուկրաինա՝ հանդիպելու Զելենսկիի հետ

Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի ղեկավարները ժամանել են Ուկրաինա՝ հանդիպելու Զելենսկիի հետ

Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերն այսօր ժամանել է Ուկրաինա՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Սլովակիայի կառավարության ղեկավարին ուղեկցում Է  երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յարոսլավ Նադը:  Ուկրաինայի նախագահի հետ քաղաքական գործիչների հանդիպման վայրն ու ժամանակը անվտանգության նկատառումներով չեն հայտնում։

Ինչպես հաղորդել Է «Вести.ua» գործակալությունը, Կիև են ժամանել նաև Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:

Մարտի 23-ին Սլովակիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ուկրաինային են հանձնվել  հանրապետությունում գտնվող 13 ՄիԳ-29 գերձայնային կործանիչներից առաջին 4-ը։ Այն բանից հետո, երբ Սլովակիայի կառավարությունը որոշել Է ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա, Հեգերը երկիր այցելելու հրավեր Է ստացել Զելենսկիից:

  • Կիսվել: