Սկսվել է կործանված AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանումը
Սկսվել է կործանված AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանումը, որը դեկտեմբերի 25-ին կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքում:
«Արկղերի» վերլուծությունն իրականացնում են ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման Բրազիլական կենտրոնի (CENIPA) մասնագետները: Նշվում է, որ սև արկղերը պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն և ձայնագրություններ, որոնք կարևոր են միջադեպի պատճառը պարզելու համար: