կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիայում զոհվել է Իրանի ռազմական խորհրդականը

Սիրիայում զոհվել է Իրանի ռազմական խորհրդականը

Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը նահատակվել է այսօր (ուրբաթ) Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածի հետևանքով, գրում է parstoday.ir-ը:

Ըստ Mehr լրատվական գործակալության. Սիրիայում ԻՀՊԿ-ի ռազմական խորհրդականներից Ռեզա Զարեին նահատակվել է այսօր Սիրիայի Բանիաս նավահանգստի վրա Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածի ժամանակ։

Նահատակ Ռեզա Զարեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի 1-ին շրջանի զորայիններից է և սրբավայրերը պաշտպանող երրորդ նահատակը Հորմոզգան նահանգից, ով այսօր լուսադեմին նահատակվել է Իսրայելի հանցավոր և կեղծ ռեժիմի կողմից։

Իրանական ռազմական ուժերը Սիրիայում ներկա են այդ երկրի կառավարության խնդրանքով և պաշտոնական հրավերով՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ Սիրիայի ռազմական ուժերին ահաբեկչության, հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օգնելու համար։

 

  • Կիսվել: