չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները՝ բրիտանական պատժամիջոցների տակ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները՝ բրիտանական պատժամիջոցների տակ

Արաբական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայում գործող և Թուրքիայի կողմից աջակցություն վայելող զինված խմբավորումների նկատմամբ, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես ընդգծվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի կողմից ֆինանսավորվով և մարտին Սիրիայում Ալեվիների դեմ իրականացված բնաջնջումներում ակտիվ դերակատարություններ ունեցած 3 խմբավորուման նկատմամբ, որոնք են՝ «Սիրիայի ազգային բանակի» (SMO) «Սուլթան Սյուլեյման Շահ» բրիգադը, «Սուլթան Մուրադ» և «Համզա» դիվզիաները:

Նշենք, որ մարտի 6-ին Լաթաքիայում առաջին համապարփակ հարձակմանը մասնակցել էին նաև «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (ՀԹՇ-HTŞ) հետ կապ ունեցող «Օսման» և «Մուավիա» բրիգադները։

  • Կիսվել: