երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական ​​գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում է եղել նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և այլ անձինք: Պատվիրակությունը վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

  • Կիսվել: