երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սիրիայում Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան․ Թրամփ

Սիրիայում Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան․ Թրամփ

Ըստ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը տապալելու հարցում մեղավոր է Թուրքիան: Այս մասին Թրամփն այսօր հայտարարել է Ֆլորիդա նահանգի Մար–ա–Լագոյի իր կալվածքում ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելուց հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի հետևում, իսկ ես գիտեմ։ Դա Թուրքիան է, լա՞վ։ Թուրքիան է կանգնած դրա հետևում։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը–խմբ.) շատ խելացի մարդ է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությունների:

  • Կիսվել: