ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիրիայի նախագահը երեք տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Իրան

Սիրիայի նախագահը երեք տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Իրան

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցն է կատարել Իրան: Այդ մասին հայտնել է սիրիական նորությունների գործակալությունը Twitter-ում։

Տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխատանքային այցը Թեհրան, որի ընթացքում նա հանդիպել է այաթոլլա Ալի Խամենեիի (Իրանի գերագույն առաջնորդ – խմբ.) և նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային հարցերի շուրջ ընդհանուր տեսլականը:

Իր հերթին Խամենեիի կայքը Ասադի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը մեջբերել է։

«Պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրվեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Խաենեին՝ մատնանշելով ներկայում աշխարհում Սիրիայի նկատմամբ ավելի հարգալից վերաբերմունքը, քան պատերազմից առաջ:

  • Կիսվել: