չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 14-ի երեկոյան ժամանել Է Մոսկվա։

«Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

 

Մոսկվայում նախատեսված են Սիրիայի նախագահի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Վերջին անգամ Պուտինն ու Ասադը հանդիպել են 2021 թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում։ Սիրիայի նախագահն այսօր Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին:

7169402fc202097cd4578740f74b194b.jpg (76 KB)

  • Կիսվել: