Սիրիական Հալեպում չորս պայթյուն է որոտացել. ԶԼՄ-ներ
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացել, հայտնում է սիրիական Al Watan թերթը։
«Հալեպ քաղաքում չորս պայթյուն է լսվել», – գրում է թերթը։
Հրատարակությունը նշում է, որ Հալեպի միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով և չի հրթիռակոծվել։