շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան Կատարի դեմ կատարվել է ԱՄՆ-ի կողմից կանաչ լույսի ներքո. գեներալ-մայոր Մուսավի

Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան Կատարի դեմ կատարվել է ԱՄՆ-ի կողմից կանաչ լույսի ներքո. գեներալ-մայոր Մուսավի

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իրանի աջակցությունը Կատարի ժողովրդին, գրում է parstoday.ir-ը:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Կատարի դեմ ահաբեկչական ագրեսիայից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավին հինգշաբթի օրը Կատարի փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետնախարար Սաուդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան Մուհամմադ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ, կեղծ իսրայելական ռեժիմի կողմից Կատարի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը որակել է որպես հանցավոր արարք և ասել. «Այս միջադեպը խստորեն դատապարտվում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների և քաղաքական գործիչների կողմից»։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի և Կատարի էմիրի միջև հեռախոսազրույցին՝ նա նշել է. «Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես պաշտոնական հայտարարությամբ դատապարտել է այս հանցավոր արարքները»։

Գեներալ-մայոր Մուսավին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը երբեք չեն տատանվի աջակցել կատարցի եղբայրներին, քանի որ երկու երկրների և երկու ազգերի միջև հարաբերությունները միշտ հիմնված են եղել եղբայրության վրա, և մենք միայնակ չենք թողնի կատարցի ժողովրդին թշնամիների, մասնավորապես՝ հանցավոր սիոնիստական ​​ռեժիմի առջև, որը եղել և մնում է տարածաշրջանում լարվածության և անկայունության հիմնական պատճառը»:

Նա նաև նշել է. «Կատարի դեմ ագրեսիան տեղի չէր ունենա առանց Ամերիկայի հետ համակարգման և նրա կանաչ լույսի, և ամբողջ աշխարհը շատ լավ գիտի, որ առանց Արևմուտքի ուղղակի և անուղղակի աջակցության, այս հանցավոր ռեժիմը հնարավորություն չէր ունենա շարունակել իր նենգ գոյությունը»։

Կատարի փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետնախարար Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանինն էլ այս հեռախոսազրույցում Կատարի դեմ սիոնիստական ​​ռեժիմի քայլը համարեց ահաբեկչական գործողություն և շնորհակալություն հայտնեց Իրանի կառավարության և ժողովրդի համերաշխության համար, մասնավորապես՝ Իրանի նախագահի և Կատարի էմիրի միջև հեռախոսազրույցի համար՝ բարձր գնահատելով այն»:

  • Կիսվել: