Սի Ծինփինը կոչ է արել յուանը վերածել համաշխարհային պահուստային արժույթի
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է անում, որպեսզի յուանը համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ ստանա, հաղորդում է Սինհուան։
Ինչպես նշվում է, Սին հայտարարել է, որ Չինաստանին անհրաժեշտ է ստեղծել «հզոր արժույթ», որը կարող է լայնորեն կիրառվել միջազգային առևտրում, ներդրումային և արտարժութային շուկաներում։ Թերթը գրում է, որ Չինաստանի ղեկավարությունը վաղուց է ձգտում յուանի միջազգայնացմանը։
Չինաստանի առաջնորդը նաև նշել է, որ երկրին անհրաժեշտ է «հզոր կենտրոնական բանկ»՝ դրամավարկային քաղաքականությունը կառավարելու համար, ինչպես նաև մրցունակ ֆինանսական ինստիտուտներ, որոնք ունակ կլինեն ներգրավել համաշխարհային կապիտալ և ազդեցություն ունենալ համաշխարհային գների վրա։


