ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Շվեդիայի վարչապետ Շտեֆեն Լևենը հայտարարել է հրաժարական տալու մասին, փոխանցում  է   Ria.ru-ն։

Հաղորդվում է, որ Լևենը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին խնդրել է փորձել նոր կառավարություն ձևավորել:  

Երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել գործող վարչապետ Շտեֆան Լևենի նկատմամբ վստահության հարցով քվեարկությունը, որի արդյունքներով երկրի պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնվել վարչապետին:

Շվեդիայի «Ձախ կուսակվությունն» ավելի վաղ հայտնել էր, որ կորցրել է վստահությունը կառավարության հանդեպ` վարձակալման շուկայի հարցով փոփոխություններից հրաժարվելու պատճառով:

  • Կիսվել: