երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Շվեդիայի խորհրդարանում քննարկումներ են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեմայով

Շվեդիայի խորհրդարանում քննարկումներ են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեմայով

Այս պահին Շվեդիայի պառլամենտում մեկնարկում է քննարկում՝ Արցախի հանդեպ Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դատապարտման թեմայով՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը:
 
«Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Րիկսդագում պատասխանելու է իրեն ուղղված հարցերին` ջիհադիստ ահաբեկիչների ներգրավումը դատապարտելու, ԵԱՀԿ Մինսկի խմբում Շվեդիայի դերակատարման և դիրքորոշման շուրջ:
 
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետի հետ և հաջողություն մաղթեցի գործընկերոջս, որի հայցադիմումի (interpellation) արդյունքում այսօր տեղի է ունենալու քննարկումը»,- տեղեկացրել է պատգամավորը:

  • Կիսվել: