հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շվեդիայի իշխանությունների՝ Սուրբ Ղուրանի անարգումը դատապարտող հայտարարությունները բավարար չեն. Քանանի

Շվեդիայի իշխանությունների՝ Սուրբ Ղուրանի անարգումը դատապարտող հայտարարությունները բավարար չեն. Քանանի

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի անարգման հերթական դեպքը, գրում է parstoday.ir-ը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանին ասել է.«Ցավոք, մենք դեռևս ականատես ենք մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին հակասող գործողությամբ իսլամական սրբություններն անարգող քայլերի կրկնության»:

Քանանին ասել է. «Շվեդական ոստիկանության պասիվ ներկայությամբ ատելության հողի վրա իրականացվող այս գործողություններն ավելի քան երկու միլիարդ մուսուլմանների իրավունքների և արժեքների ոտնահարում են, և երբեք չեն ջնջվելու աշխարհի ազատ մտածող և ճշմարտությունը փնտրող մարդկանց հիշողություններից»:

Նա նշել է. «ԻԻՀ տեսանկյունից՝ Շվեդիայի իշխանությունների կողմից Սուրբ Ղուրանի վրա հարձակումը դատապարտող հայտարարությունները բավարար չեն։ Ուստի ակնկալվում է, որ Շվեդիայի կառավարությունը հավատարիմ կմնա մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին և կփորձի խթանել կրոնների խաղաղ գոյակցությունը գործնական և արդյունավետ միջոցներով և կարձագանքի մուսուլմանների և միաստվածային կրոնների հետևորդների պահանջին»:

  • Կիսվել: