չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շվեդիայի և Թուրքիայի միջև բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ դժվարացել են

Շվեդիայի և Թուրքիայի միջև բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ դժվարացել են

Շվեդիայի և Թուրքիայի միջև բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ դժվարացել են այն բանից հետո, երբ «Ձախ» կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշը, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Անն Լինդեն։

«Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններն էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ «Ձախ» կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը: Թուրքական լրատվամիջոցներն անընդհատ լուսաբանում են այս և նմանատիպ իրադարձությունները: Շվեդիայի օրենսդրությաան համաձայն՝ մենք ասում ենք, որ սա խոսքի ազատություն է: Բայց կարծում ենք, որ դա շատ անհարմար իրավիճակ է կառավարության համար»,- ասել է Լինդը։

Խոսելով օգոստոսի 26-ին կայացած պատվիրակությունների վերջին հանդիպման մասին՝ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «հանդիպումը պետք է կայանար Շվեդիայում, ապա մի շարք գործնական պատճառներով այն տեղափոխվել է Ֆինլանդիա»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Հելսինկիի արվարձաններից մեկում  տեղի է ունեցել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ։ Քննարկումները փորձագիտական մակարդակով կշարունակվեն աշնանը, ավելի վաղ հայտնել են Ֆինլանդիայի նախարարների կաբինետից։

2022 թվականի հունիսին Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են ստեղծել մշտական համատեղ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրի կատարումը և ընդլայնելու համագործակցությունն ընդհանուր անվտանգության ոլորտում։

  • Կիսվել: