չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առայժմ հնարավոր չէ. Քալըն

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առայժմ հնարավոր չէ. Քալըն

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր չէ, քանի դեռ այդ երկրները չեն բավարարել անվտանգային հարցերում Անկարայի ակնկալիքները։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հեռախոսազրույցներ է ունեցել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել էր՝ Անկարան չի աջակցի Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիային չեն արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են:

  • Կիսվել: