չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շվեդիան ՆԱՏՕ-ին կանդամակցի միայն Անկարայի պահանջը կատարելուց հետո․ Իբրահիմ Քալըն

Շվեդիան ՆԱՏՕ-ին կանդամակցի միայն Անկարայի պահանջը կատարելուց հետո․ Իբրահիմ Քալըն

Շվեդիան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն Թուրքիայի հիմնական պահանջի կատարման դեպքում։ Սյս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը:

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում մենք օբյեկտիվ չափանիշներ ենք պահպանում։ Մեր հիմնական պահանջը ահաբեկչության դեմ պայքարն է։ Երբ Շվեդիան կատարի այն, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Քալընը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է համերաշխ լինեն նրա հետ ահաբեկչությանը հակազդելու հարցում։ 

«ՆԱՏՕ-ն զբոսաշրջության գործակալություն կամ մշակութային միություն չէ։ Դաշինքի առաջին խնդիրը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովումն է»,- հավելել է պաշտոնյան:

  • Կիսվել: