ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շվեդիան կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ ու կայուն կարգավորմանն հասնելուն ուղղված ջանքերին

Շվեդիան կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ ու կայուն կարգավորմանն հասնելուն ուղղված ջանքերին

Շվեդիան տարեվերջին ստանձնելու է ԵԱՀԿ-ում նախագահությունը և կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ ու կայուն կարգավորման հասնելուն ուղղված ջանքերին:  Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ան Լինդեն։

 «Շվեդիայի կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ: Հիմա մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ բերված համաձայնությունների վերաբերյալ, և թե ինչպես են դրանք իրականացվելու: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, և դեռ շատ հարցեր կան լուծելու»,- ասել է նա:

Լինդեն նաև շեշտել է, որ Շվեդիան դատապարտում է հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով ավերվել են բնակավայրերը, և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել հակամարտության գոտին:

  • Կիսվել: