ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շվեդիան խստացրել է սահմանային հսկողությունը

Շվեդիան խստացրել է սահմանային հսկողությունը

Շվեդիայի նկատմամբ սպառնալիքները մեծացել են Ղուրանի վերջին հրկիզումներից հետո, երեքշաբթի հայտարարել է երկրի կառավարությունը՝ հավելելով, որ ուժեղացրել է սահմանային հսկողությունը՝ մարդկանց ձերբակալելու և խուզարկելու համար ոստիկանությանն ավելի մեծ լիազորություններ տալու նպատակով, տեղեկացնում է Reuters-ը:

 

Նոր օրենքը, որն ուժի մեջ է մտնում օգոստոսի սկզբից, ոստիկանությանն ավելի մեծ լիազորություններ է տալիս երկրի սահմաններում և շրջակայքում ստուգումներ իրականացնելու համար, ներառյալ անձնական զննումը, և թույլ է տալիս ուժեղացնել էլեկտրոնային հսկողությունը:

 

«Սահմանային հսկողությունը միջոց է, որը մեզ համար պայմաններ է ստեղծում՝ բացահայտելու Շվեդիա մուտք գործող մարդկանց, որոնք կարող են անվտանգության սպառնալիք ներկայացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արդարադատության նախարար Գունար Շտրոմերը։

  • Կիսվել: