երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ռազմական օգնություն հատկացնելու մասին

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ռազմական օգնություն հատկացնելու մասին

Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել 50 միլիոն կրոնի (4,86 միլիոն դոլար) չափով ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև 5-ական միլիոն կրոն ( 490 հազար դոլար)՝ Մոլդովային և Վրաստանին։ 

Այդ մասին հայտնել է Շվեդիայի կառավարությունը։

«Օժանդակությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի տարբեր հիմնադրամների միջոցով և կօգտագործվի ականազերծման, ճգնաժամային կառավարման, կիբեռանվտանգության և ռազմական կրթության համար», - ասված է Շվեդիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: