կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սպիտակ տուն

Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սպիտակ տուն

Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Այսպիսով՝ թագավորությունը կդառնա դաշինքի 32-րդ անդամը:

ԱՄՆ նախագահի վարչակազմում նշել են, որ Շվեդիան ամուր ժողովրդավարություն է՝ մարտունակ բանակով, որը կիսում է ՆԱՏՕ-ի արժեքներն ու խաղաղության տեսլականը: Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ում Շվեդիայի ներկայությունը Միացյալ Նահանգներին և դաշնակիցներին է՛լ ավելի անվտանգ կդարձնի:

Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկն ավելի վաղ՝ մարտի 5-ին, ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագրի վավերագիրը:

Մարտի 11-ին նախատեսվում է Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը  Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև:

  • Կիսվել: