կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շվեդիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը Թուրքիան մի քանի շաբաթվա մեջ կվավերացնի

Շվեդիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը Թուրքիան մի քանի շաբաթվա մեջ կվավերացնի

Շվեդիայի կառավարությունն ակնկալում է, որ Թուրքիան մի քանի շաբաթվա մեջ կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, տեղեկացնում են «Expressen»-ի աղբյուրները։
 
Շվեդիայի կառավարության աղբյուրը, ամսնավորապես, ասել է. «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի հայտի վավերացումը կսկսվի մոտ ժամանակներս, և այն պատրաստ կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»:
 
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ դաշինքի 31-րդ անդամը։ Իսկ Շվեդիայի հայտը մինչ օրս չի արժանացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությանը։ 

  • Կիսվել: