Շվարցենեգերը Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը պահպանելու համար ծրագիր է առաջարկել
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերն առաջարկել է «Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը պահպանելու» ծրագիր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ժողովրդավարությունը պահպանելու իմ առաջարկած մեթոդը առաջարկ ներկայացնելն է, օրինակ՝ «ժողովրդավարության պահպանման մասին օրենք»։ Դա պարզապես գաղափար է, որ մենք ընտրությունների օրը կդարձնենք տոն, երկրորդ, պետք է լինի ընտրատարածքների արդար հանձնաժողով, երրորդ, պետք է լինի ընտրողի նույնականացման քարտ», - հայտարարել է Շվարցենեգերը «Հիմա Բիլ Մահերի հետ» գիշերային շոուի ժամանակ։


