Շուտով կմեկնարկի «Օրեշնիկի» սերիական արտադրությունը․ Պուտին
Շուտով կմեկնարկի «Օրեշնիկի» սերիական արտադրությունը։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մոտ ապագայում պետք է ապահովվի նման համակարգերի սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ դա անպայման կիրականացվի։
Պուտինը նշել է, որ «Օրեշնիկ»-ը դարձել է «Ռուսաստանի նորագույն հզոր զենքը»։
«Նոյեմբերին, ի պատասխան մեր երկրի տարածքին արևմտյան զենքի կիրառմամբ հարվածների, այն հաջողությամբ կիրառվեց»,- հիշեցրել է ՌԴ նախագահը` նշելով, որ այս արձակման ժամանակ օգտագործվել է ոչ միջուկային գերձայնային սարքավորումներով բալիստիկ հրթիռ։