չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Շոյգուն վճռականորեն դատապարտել է արտաքին ուժերի՝ Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը

Շոյգուն վճռականորեն դատապարտել է արտաքին ուժերի՝ Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Շոյգուն վճռականորեն դատապարտել է արտաքին ուժերի՝ Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը։ 

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է Իրանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու հարցում՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության և Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա։

Հաղորդվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները և համակարգել դիրքորոշումներն անվտանգության ապահովման հարցերում։

Ինչպես հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից՝ հեռախոսազրույցը կայացել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները, որոնց կազմակերպավծ կառավարամետ ցույցին Թեհրանում մասնակցել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

  • Կիսվել: