հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Շոյգուն ու Հաֆթարը քննարկել են իրավիճակը Լիբիայում

Շոյգուն ու Հաֆթարը քննարկել են իրավիճակը Լիբիայում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ: Նրանք քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

ՌԴ ՊՆ հաղորդագրությնա մեջ ասված է. «Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հանդիպումը: Երկխոսության ընթացքում քննարկվել է իրավիճակը Լիբիայում: Ընդգծվել է այս տարվա հունվարի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների դերի կարևորությունը` հրադադարի ռեժիմ հաստատելու և երկրում իրավիճակի կայունություն ստեղծելու համար»:

Նշված է նաև, որ Շոյգուն և Հաֆթարն ընդգծել են Լիբիայի հարցով Բեռլինյան համաժողովի որոշումների իրականացման կարևորությունը:

«Կողմերը ևս մեկ անգամ նշել են միջլիբիական ճգնաժամի լուծման այլընտրանքային քաղաքական ուղիների բացակայությունը, ինչպես նաև վերահաստատել են հավատարմությունը Լիբիայի անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: