չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շոյգուն ՌԴ Հերոսի ոսկե աստղերը հանձնել է Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին

Շոյգուն ՌԴ Հերոսի ոսկե աստղերը հանձնել է Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին

Շոյգուն Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին հանձնել է ՌԴ Հերոսի ոսկե աստղերը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Հերոսի ոսկե աստղեր է հանձնել Ուկրաինայում ռազմական գործողության մասնակիցներին՝ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, փոխգնդապետ Դմիտրի Լիտվինովին և կործանիչ ավիացիոն գնդի մայոր Վիկտոր Դուդինին։ 

Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Արարողությունը տեղի է ունեցել այսօր Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում։ Պարգևները շնորհվել են նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Շոյգուն շնորհակալություն է հայտնել զինծառայողներին իրենց հերոսության և նվիրումի համար։

  • Կիսվել: