չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022
 Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին

Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ամբողջական ազատագրման մասին։

«Այսօր՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն հրամանատար  Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին»,- ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Ռուս զինվորականներից և Լուգանսկի Ժողովրդական Միլիցիայի մարտիկներից կազմված դաշնակից ուժերը նախօրեին շրջափակել են Լիսիչանսկը՝ նախկին Լուգանսկի շրջանի վերջին քաղաքը, որը գտնվում էր Ուկրաինայի անվտանգության ուժերի վերահսկողության տակ։

Անցած օրվա ընթացքում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 քմ:

Փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որի նպատակը Վլադիմիր Պուտինն անվանել է «պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների և ցեղասպանության»։ Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումը, պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։

  • Կիսվել: