Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն մտադիր է ընդլայնել զինված ուժերի չափը մինչև 1,5 միլիոն մարդ
Ռուսաստանի Դաշնությունն ապագայում զինված ուժերի թվաքանակը կավելացնի մինչև 1,5 միլիոն մարդ, հաջորդ տարի պայմանագրային զինծառայողների թիվը կավելացվի մինչև 745 հազար մարդ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Интерфакс-ը։
«Արտաքին սպառնալիքներին համամասնորեն՝ զինված ուժերի թվաքանակն ապագայում կավելացվի մինչև մեկուկես միլիոն զինվորական»,- երեքշաբթի օրը կոլեգիայի ընդլայնված նիստում ասաց ՌԴ պաշտպանության նախարարը։
«Ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը՝ հաշվի առնելով նոր կազմավորումների համալրումը, մինչև տարեվերջ հասցնել 745 հազար մարդու», - ասել է Շոյգուն՝ խոսելով 2024 թվականի պլանների մասին։