Շոլցը Զելենսկիին տեղեկացրել է Բեռլինի կողմից Կիևին ևս մեկ Patriot համակարգ ուղարկելու մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Գերմանական կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման տարբերակները։ Նրանք համաձայնել են, որ այդ ուղղությամբ Կիևի գործընկերների կողմից հավելյալ ջանքեր կպահանջվեն: Շոլցը Զելենսկիին տեղեկացրել է նաև, որ Բեռլինը Կիևին կուղարկի ևս մեկ Patriot համակարգ։
Բացի այդ՝ նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլերն Ուկրաինայի նախագահին հավաստիացրել է, որ Բեռլինն ակտիվորեն կաջակցի միջազգային խաղաղության խորհրդաժողովը բարձր մակարդակով անցկացնելու Շվեյցարիայի նախաձեռնությանը և կնպաստի առավել լայն գլոբալ մասնակցությանը: