Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD), հայտնում է Bild-ը։
Շաբաթ օրը Բեռլինում տեղի է ունենում SPD համագումարը, որտեղ Շոլցն արդեն ընդարձակ նախընտրական ելույթ է ունեցել։
«Շաբաթ օրը Բեռլինում տեղի ունեցած SPD համագումարում դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնապես ընտրվել է որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի թեկնածու»,- գրում է Bild-ը։