չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շոլցը, Մակրոնը և Դրագին դեպի Ուկրաինա ճանապարհին են

Շոլցը, Մակրոնը և Դրագին դեպի Ուկրաինա ճանապարհին են

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: Հրապարակվել է երեք ղեկավարների լուսանկարը` գնացքում, սեղանի շուրջ նստած, եթերում նաև հայտնվել է թղթակցի ուղիղ միացումը նշված գնացքից: Լուսանկարը հրապարակել է նաև La Repubblica-ն` այն «պատմական» անվանելով:

Ենթադրվում է, որ քաղաքական գործիչները Կիև են ժամանել Վարշավայից: Այն մասին, որ երեք առաջնորդները պատրաստվում են այցելել Կիև, ավելի վաղ տեղեկացրել էր Bild am Sonntag գերմանական թերթը: Այս այցելության մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չէր շրջանառվում:

Մակրոնը վերջին օրերին այցելել է Ուկրաինայի երկու հարևան երկրներ` Ռումինիա ու Մոլդովա: Ռումինիայում տեղակայված ֆրանսիական զորքերի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հստակ քաղաքական ազդանշաններ տա Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին, որ արդեն մի քանի ամիս շարունակ հերոսաբար դիմադրում են:

Եվրոպական երեք առաջնորդները պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Սա Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո եվրոպացի առաջնորդների առաջին այցն է Ուկրաինա:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ առաջիկայում հանձնարարականներ կտա Ուկրաինայի` դաշինքին անդամակցության հեռանկարների վերաբերյալ:

 
Ucraina: foto Draghi-Macron-Scholz su treno per Kiev

  • Կիսվել: