կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շոլցը հայտարարել է Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով օգտագործման մասին

Շոլցը հայտարարել է Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով օգտագործման մասին

Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով։ Այս մասին Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք կօգտագործենք Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները, որպեսզի ֆինանսապես աջակցենք Ուկրաինայի համար զենքի գնմանը»:

Շոլցի խոսքով՝ մարտի 18-ին ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Ռամշտայնում ՝ քննարկելու տվյալ քայլի կոնկրետ իրականացումը:

  • Կիսվել: