ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շոլցը հաստատել է, որ զենքի մատակարարումները Կիևին համաձայնեցնում է դաշնակիցների հետ

Շոլցը հաստատել է, որ զենքի մատակարարումները Կիևին համաձայնեցնում է դաշնակիցների հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի միայն համաձայնեցնելով գործողություններն իր դաշնակիցների հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նա հայտարարել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք շատ արդյունավետ զենքեր ենք մատակարարում՝ միշտ համաձայնեցնելով մեր ընկերների ու դաշնակիցների հետ», - ասել է Շոլցը՝ նշելով, որ Գերմանիան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ ) է տրամադրում, իսկ Նիդեռլանդների հետ՝ հաուբիցներ։

«Այսպիսով՝ բոլոր որոշումները լավ մտածված են, ես ուզում եմ հստակ հայտարարել, որ հավատարիմ եմ դրան: Գերմանիայի կողմից միակողմանի քայլեր չեն լինի»,- ընդգծել է կանցլերը:

   

  • Կիսվել: