կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավարը հայտնել է, որը Շոլցը «գաղտնի պատճառներ» ունի Taurus-ներն Ուկրաինային չփոխանցելու համար

Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավարը հայտնել է, որը Շոլցը «գաղտնի պատճառներ» ունի Taurus-ներն Ուկրաինային չփոխանցելու համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «գաղտնի պատճառներ» ունի Taurus թևավոր հրթիռներն Ուկրաինային փոխանցելուց հրաժարվելու համար, թեև նա հրապարակավ հայտարարում է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի հետ պատերազմին «գերմանացի զինվորներին չներքաշելու անհրաժեշտությամբ»։ Այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Մյուլլերը, տեղեկացնում է Euractiv-ը։

Նշվում է, որ երեկ՝ մարտի 13-ին կանցլերը ևս մեկ անգամ հավաստիացրել է Բունդեսթագի պատգամավորներին, որ Taurus-ն Ուկրաինային չի փոխանցվի՝ ոչ ուղղակիորեն, ոչ էլ «շրջանաձև մատակարարումների» միջոցով։

«Սա սահմանագիծ է, որը ես չեմ կարող անցնել»,- ասել է Շոլցը։

Մյուլլերի խոսքով՝ մարտի 11-ին կայացած հանձնաժողովի փակ նիստի ժամանակ նա ստացել է «տեղեկատվություն այն մասին, թե ինչու է Շոլցն այդպես մտածում»:

«Կա մեկ կամ երկու բան, որոնք չեն կարող հրապարակայնորեն քննարկվել: Դրանք իրավացիորեն ստիպում են նրան վարանել հրթիռների հարցում»,-ասել է Մյուլլերը:

  • Կիսվել: