ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շոլցն անդրադարձել է Ակտաուում տեղի ունեցած ավիավթարին

Շոլցն անդրադարձել է Ակտաուում տեղի ունեցած ավիավթարին

Շոլցն անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանմանը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Օլաֆ Շոլցը X-ի միկրոբլոգում գրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն աստիճանաբար ավելի շատ անմեղ մարդկանց վրա է ազդում՝ նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս:

«Այդ մասին է վկայում Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, այն պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են»,- գրել է կանցլերը։

  • Կիսվել: