շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Շիրազի արվարձանում 20 իրանցի է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով. Fars

Շիրազի արվարձանում 20 իրանցի է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով. Fars

Իրանի հարավային Շիրազ քաղաքի արվարձանում շտապօգնության կայանի և մանկական խաղահրապարակի վրա մարտի 5-ի երեկոյան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:

Զոհվածների թվում են շտապօգնության ծառայության երկու աշխատակից։

Ավելի վաղ հաղորդվել է Սպահանին, Թեհրանին և Իրանի արևմտյան նահանգներին հասցված հարվածների մասին։

 

  • Կիսվել: