շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ՇՀԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Ադրբեջան

ՇՀԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Ադրբեջան

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինգը ժամանել է Ադրբեջան, որտեղ կգլխավորի այս կազմակերպության դիտորդների առաքելությունը նախագահական ընտրություններում։

Այս մասին հայտնում է ՇՀԿ մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ նրան օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Աքրամ Զեյնալլին։

  • Կիսվել: