չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՇՀԿ երկրների ԱԽ քարտուղարները անվտանգության ամրապնդման հարցեր են քնննարկել

ՇՀԿ երկրների ԱԽ քարտուղարները անվտանգության ամրապնդման հարցեր են քնննարկել

 Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Նյու Դելիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ՇՀԿ-ի անվտանգության ամրապնդման մասին բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն անվտանգության ամրապնդման գործում ՇՀԿ պետությունների համագործակցության նոր դինամիկային, ինչպես նաև կազմակերպության զարգացմանը բոլոր ուղղություններով»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ՇՀԿ անդամ պետությունների հետագա փոխգործակցության խնդիրները միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման, բժշկակենսաբանական անվտանգության ապահովման, հակաթմրանյութային հարցերում համագործակցության ոլորտներում։
Շեշտադրվել են անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և նեոնացիզմի վերածննդին համատեղ հակազդմանն ուղղված կոնկրետ միջոցառումները:
«Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքներին, միջազգային իրավունքի հիմնարար նորմերը հարգելուն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Առանձին ուշադրություն է դարձվել համընդհանուր համամարդկային արժեքների պահպանման անհրաժեշտությանը, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտություն թույլ չտալուն, ինչպես նաև միակողմանի պատժամիջոցների և սահմանափակող միջոցների քաղաքականությանը հակազդելուն։

  • Կիսվել: