չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Շատ լավ զրույց. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ուիթքոֆի ու Քուշների հետ

Շատ լավ զրույց. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ուիթքոֆի ու Քուշների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այս մասին Զելենսկին գրել է իր տելեգրամյան ալիքում

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր շատ լավ զրույց ենք ունեցել նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ մտքեր, որոնք կարող են աշխատել հանուն ընդհանուր արդյունքի և շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ այսօրվա մեր սուրբծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերն օգտակար կլինեն»։

Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ևս մեկ անգամ կխոսի Ուիթքոֆի և Քուշների հետ։

 

  • Կիսվել: