ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովը Չոլպոն Աթայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով ներկա օրակարգի մասին՝ Ասադովը, մասնավորապես, նշել է.«Շատ բան կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ուզում եմ ասել Ռուսաստանի Դաշնության դերի մասին այս հարցերի լուծման, եռակողմ համաձայնագրի կնքման հարցում»։

Ադրբեջանի վարչապետը նշել է, որ կան նաև տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցեր, որոնք լուծվում են փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

«Այնտեղ լուրջ աշխատանք է ընթանում, հուսով ենք, որ այն կշարունակվի մինչև վերջ»,- եզրափակել է Ասադովը։

Միշուստինը ևս ընդգծել է պայմանավորվածությունների և դրանց պահպանման կարևորությունը։ «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են... եռակողմ հանձնաժողովի շրջանակում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։

  • Կիսվել: