հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շարունակվելու է Զինված ուժերին ԱԹՍ-ների մատակարարումը. Իրանի ՊՆ

Շարունակվելու է Զինված ուժերին ԱԹՍ-ների մատակարարումը. Իրանի ՊՆ

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է,-«Շարունակվելու է Զինված ուժերին ԱԹՍ-ների մատակարարումը , և համաձայն պլանավորումների` հետևելու ենք զինված ուժերին զինտեխնիկայի մատակարարմանը», գրում է parstoday.ir-ը:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բիրգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին անդրադառնալով ԱԹՍ-ների ոլորտի կարևորությանը և այս կառույցի արտադրած ԱԹՍ-ներին ասել է,- «ԱԹՍ-ները կարևոր դեր են խաղում մարտերում և պաշտպանության նախարարությունն անցյալ տարվանից առաջնային տեղ հատկացնելով այս ոլորտին , իր օրակարգում է դրել անօդաչու թռչող սարքերի հետազոտությունն ու արտադրությունը»։

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հավելել է,-«Զինված ուժերին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը կշարունակվի, և պլանավորումների համաձայն՝ մենք հետևում ենք տարբեր ոլորտներում զինված ուժերին և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարությանը անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ռազմավարական այլ տեխնիկայի մատակարարմանը»։

 

  • Կիսվել: