հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շառլ Միշելը որոշել է չ​​թողնել պաշտոնը մինչև հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունը

Շառլ Միշելը որոշել է չ​​թողնել պաշտոնը մինչև հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը որոշել է չ​​թողնել պաշտոնը մինչև հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունը: Նա ծրագրել է մասնակցել այդ գործընթացին և ներկա գործառույթները համատեղել նախընտրական քարոզարշավի հետ։ Այդ մասին հայտնել է Շառլ Միշելին մոտ կանգնած աղբյուրը: Նա ընդգծել է, որ եթե Միշելն ընտրվի, 2024 թվականի հունիսից նրա լիազորությունները կփոխանցվեն իրավահաջորդին, այսինքն՝ ժամկետից 5 ամիս շուտ։

Ըստ Եվրոպական խորհրդում քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրի՝ խորհրդի ղեկավարը վստահ է, որ իր առաջադրումը Եվրախորհրդարանի ընտրությունում մինչև իր ներկա լիազորությունների ավարտը չի թուլացնի Եվրամիությունը։

  • Կիսվել: